Սիրահարների և սիրո տոնին ընդառաջ շատ երգիչներ հանդես եկան ռոմանտիկ ու գեղեցիկ երգերի պրեմիերաներով։

Նոր երգի պրեմիերա ներկայացրած երգիչներից մեկն էլ Արաբո Իսպիրյանն է, ով սիրո տոնին իր երգարվեստի սիրահարներին սիրո մասին ռոմանտիկ ստեղծագործություն է նվիրել։

Արաբոյի երգարվեստի սիրահարները սիրելի երգչի ներկայացրած ստեղծագործությունը հենց որպես նվել էլ ընդունել են՝ շնորհակալություն հայտնելով մատուցված գեղեցիկ նվերի համար։

Արբոյի ներկայացրած նոր ստեղծագործության վերնագիրն է «Սիրտդ սրտիս»։ Ստեղծագործության երաժշտության և խոսքերի հեղինակը Անդրանիկ Սահակյանն է։ Երգի թեմատիկան, ինչպես վերնագրից է հասկանալի, սերն է։

Երգը չունի տեսահոլովակ, այն ներկայացվում է Արաբոյի լուսանկարների ֆոնի հիմքով։ Մեղեդային ու հաճելի ստեղծագործությունը կարելի է շարունակաբար ունկնդրել՝ առանց հոգնելու կամ ձանձրանալու։

Արաբո Իսպիրյանի ներկայացրած նոր, գեղեցիկ ստեղծագործությունը, որը գրվել է սիրո թեմայով, սիրո տոնին և նվիրված է սիրով սրտերին, կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։