Խորհրդարանական լարվածությունը քիչ առաջ հասավ իր գագաթնակետին։ Ալեն Սիմոնյանը Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո մեկ նախադասությամբ արձագանքեց նրա ասածին, ապա ելույթ ունենալու համար դահլիճ հրավիրեց Հայկ Կոնջորյանին, իսկ այդ ընթացքում պատգամավորներից Ագնեսսա Խամոյանն ու Արմեն Ռուստամյանը փորձում էին իրենց ասելիքը բարձրաձայն հաղորդել տեղից։

Մի քանի անգամ լռելու հորդորից հետո Ալեն Սիմոնյանը Երկու պատգամավորներին էլ նկատողություն հայտարարեց, իսկ Արմեն Ռուստամյանը, ԱԺ նախագահին դիմելով «արա»-ով, հարցրեց, թե գուցե իրենց դահլիճից դուրս հրավիրի։

Տեսնելով, որ իրավիճակը չի խաղաղվում՝ Ալեն Սիմոնյանը բարձրաձայն հրավիրեց անվտանգության ներկայացուցիչներին, ովքեր սկսեցին կարգի հրավիրել պատգամավորներին։ Ալեն Սիմոնյանը մինչ այդ նաև սաստում էր իրենց խմբակցության ներկայացուցիչներին։

Արդյունքում ԱԺ-ում խառնաշփոթ ու ծեծկռտուք սկսվեց։ Ա․ Սիմոնյանը կարգադրեց անջատել եթերը։ ԱԺ դահլիճում սկսված ծեծկռտուքի, լարված իրավիճակի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։