Հանրահայտ հաղորդավարներից Ավետ Բարսեղյանն այսօր բոլորում է ծննդյան քառասունմեկ տարին։ Նա արդեն մի քանի տարի է, ինչ հայկական միջավայրի ամենից հայտնի երաժշտական ստեղծագործությունների խոսքերի հեղինակն է և մեծ միջոցառումների հաղրոդավարը։

Ավետ Բարսեղյանը եղել է Մանկավարժական համալսարանի Պատմաիրավագիտական ֆակուլտետի սան։ Աշխատանքային գործունեությունը սկսել է խանություն որպես վաճառող աշխատելով։ Հենց այստեղ էլ նրան նկատում ռադիոյի աշխատակիցներից մեկը։

Նրա յուրահատուկ ձայնն առիթ է դառնում, որ նա որպես հաղրոդավար սկսի աշխատել ռադիոյում, ինչն էլ ճանապարհ է հարթում հետագա հաջողությունների համար։

Ավետ Բարսեղյանն ամուսնացած է և ունի մեկ բալիկ։ Նա սերտ հարաբերություններ ունի հանրահայտ բազմաթիվ դեմքերի հետ։ Սիրելի ընկերոջ ծննդյան օրը շատերն են շնորհավորել իրենց սոցհարթակներում։

Հատկապես հուզիչ ու էմոցիոնալ գրառում է արել Նազենի Հովհաննիսյանը՝ տեղադրելով նաև իրենց համատեղ լուսանկարներից մեկը։ Նազենիի խոսքերին միացել են նաև նրա ընկերներից շատերը։

Շնորհավորական խոսքերով է հանդես եկել նաև Հասմիկ Կարապետյանը, որի ծննդյան օրվա առիթով կազմակերպված համերգին ներկա էր նաև Ավետ Բարսեղյանը։