Գրեթե մեկ ամիս առաջ մեկնարկել էին «Դեպի ճամբար» հայտնի հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանի նկարահանման գործընթացները:

Նկարահանումների մեջ ընդգրկված դերասանական, ստեղծագործական կազմը ստիպված էր այս ընթացքում բացակայել տնից, քաղաքից, քանի որ նկարահանումները Լոռվա չքնաղ բնության գրկում էին անցկացվում:

Նախագծում ընդգրկված շատ դերասաններ իրենց սոցցանցային էջերում լուսանկարներ էին հանրայնացնում՝ այդկերպ պատմելով իրենց առօրյայի ու միմյանց հետ ունեցած ջերմ փոխհարաբերությունների մասին:

Ակտիվ լուսանկարներ և ուշագրավ կադրեր հրապարակողներից էին Սաթենիկ Հազարյանը, Հասմիկ Ասլանյանը, Գուրգեն Սարգսյանը, ով մեծ մասամբ կադրերում տարեց կնոջ կերպարում էր հանդես գալիս, Հռիփսիմե Ելինյանը և շատ ուրիշներ:

Հանրայնացված կադրերից հասկանալի է դառնում, որ նկարահանումներն ու առօրյան բավականին բուռն ու հագեցած է անցնում:

Երեկոներն ուղեկցվում են ուրախ խնջույքներով: Երեխաների ու դեռահասների ներկայությունն առանձնահատուկ ակտիվություն էր հաղորդում միջավայրին ու մարդկանց:

Հրապարակումների արձագանքներից հասկանալի է դառնում, որ հեռուստադիտողը մեծ անհամբերությամբ սպասում է նախագծի եթեր հեռարձակվելուն: