Արմեն Հովհաննիսյանը մեր այն տղաներից է, ով անմահացել է հայրենի սահմանների պաշտպանության կարևոր գործընթացի ժամանակ։ Արմենը մեզ հետ չէ 2014 թվականից սկսած։

Այդ տարվա հունվարի 19-ի լույս 20-ի գիշերվա ժամը 23։ 50-ից մինչև 00։ 15-ի սահմաններում հակառակորդը դիվերuիոն ներթափանցման փորձ էր նախաձեռնել։ Նրանք իրենց շարժը կազմակերպել են Արցախի հյուսիս ու հարավարևելյան թևերում:

Դիրքերում գտնվող Արմենը հակառակորդի առաջին հшրվածն ընդունել է իր իսկ կրծքին։ Հյուսիսարևելյան՝ Ջրաբերդի հատվածում համառ մարտեր են ընթանում։ Հենց այդ ժամանակ էլ hրազենային վիրավորումից, իր խնդիրն արիաբար կատարելիս՝ զոհվել է Արմենը:

Արմենը շատ խոստումնալից ու խելացի երիտասարդ էր և կարող էր իր ներուժով մեծ նպաստ բերել հայրենիքի զարգացմանը։ Արդեն յոթերորդ տարին է, որ Արմենի հարազատները իրենց սիրելի զավակի ներկայության են նշում նրա ծննդյան օրը։

Արմենն ընտանիքի միակ տղա զավակն էր։ Նրան հիշում են ամեն օր, ամեն մի առիթի ժամանակ։