Ամերիկյան մի քանի նահանգներում, մասնավորապես Նյու Յորքում, Նյու Ջերսիում և հարակից այլ բնակավայրերում մեծ ավերածությունների և նույնիսկ ջրհեղեղների պատճառ է դարձել ուժգին փոթորիկ, որը հայտնի է «Իդա» անվանումով։

Այս փոթորիկը հայտնի է իր ուժգնությամբ և ավերիչ հետևանքներուվ։ Ցավոք սրտի, Նյու Յորքը և Նյու Ջերսին չեն կարողացել շրջանցել փոթորիկի ավերիչ հետևանքները։ Դրանք դեռ գնահատման փուլում են, սակայն որոշակի տվյալներ արդեն իսկ հայտնի են։

Այսօր արդեն հայտնի է դարձել, որ ավերիչ փոթորկային տարերքի պատճառով մահացել են առնվազն ութ քաղաքացիներ։ Տուժել են բազմաթիվ շենքեր ու շինություններ, որոնք կարևոր գործառույթների իրականացման վայրեր են եղել։

Նյու Յորքի ոստիկանության ներկայացրած տվյալներով` փոթորիկի պատճառով մահացած քաղաքացիներից հինգը գտնվել են Քուինզ կոչվող թաղամասում, ևս մեկ քաղաքացի էլ գտնվել է Բրուքլինում։

Համացանցում հասանելի կադրերից մեկում տեսանելի է, թե ինչպես է ջրի առատ շիթը ողողում տարածքը։ Այդ կադրերը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։