Առաջին անգամ Քրիստինե Պեպելյանը ցույց է տվել որդու լուսանկար․ տեսանյութ

Քրիստինե Պեպլյանն այն մայրիկներից է, ով մինչ այս մշտապես խուսափել է բացահայտ ցուցադրել իր միակ որդու դեմքը հանրային հարթակներում՝ արդպիսով մեծ հետաքրքրություն առաջացնելով իրենց շուրջ։

Հաճախակի հնչող հարցադրումներին ի պատասխան՝ Քրիստինեն ասում էր, որ ինքը չի ցուցադրելու իր տղայի դեմքը, կսպասի, մինչև երեխան մեծանա և ինքը որոշի, թե արդյոք ուզո՞ւմ է, որ իր դեմքը երևա հանրային հարթակներում։

Այսօր երգչուհին մի տեսանյութ է տեղադրել, որտեղ ոչ միայն իր մայրական ջերմ սերն է արտահայտել իր տղայի նկատմամբ, այլ հանրայնացրել է նրա լուսանկարը։ Քրիստինեն որդու լուսանկարը հանրայնացրել է իր մի երգի հնչյունների ներքո։

Երգում մայրիկը զավակին ասոցացնում է կենարար արևի, արեգակի հետ։ Քրիստինեն տեսանյութին կից գրել է հետևյալը․ «Ես քեզ սիրում եմ Տղաս: Երջանիկ եմ, որ քո մայրն եմ»։ Այսօր Արեգի ծննդյան օրն է։ Ծննդյան երեկոյից մի հատված է տեղադրել Թագուհի Օհանյանը։ Նյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: