«Առաջին անգամ պատերազմից հետո ռեստորանում եմ․․․» դերասանուհի Անի Պետրոսյանի հուզիչ հրապարակումը

Ինչպես բոլորս, դերասանուհի Անի Պետրոսյանը ևս հետպատերազմական օրերին բավականին ծանր հոգեվիճակում է գտնվում։ Նա այդ մասին պատմող հրապարակումներ է անում պարբերաբար։ Անի Պետրոսյանը հերթական հրապարակում է արել։

Անին գրել է․ «Առաջին անգամ պատերազմից հետո ռեստորանում եմ, նկատի ունեմ էնպիսի տեղ, որտեղ երաժշտություն կա։ Ուղղակի նստած ենք,մեր մտերիմներից մեկի տղայի՝ պատերազմից ու ծառայությունից ողջ֊առողջ վերադառնալու առիթով։

Ազգագրական երգեր են երգում, մենք էլ ձայնակցում ենք։ Բոլորն են ձայնակցում։ Չեք պատկերացնի ինչ կատարվեց հետս ու ոչ միայն իմ։ Ուրախությունս վերածվեց լացի։ Բայց միևնույն ժամակ հավատով լցվեցի։ Նայում եմ կողքի սեղաններին։ Համարյա բոլորը երիտասարդ են։

Ու էնքան սեր ու հավատ կա հայրենիքի հանդեպ։ Բոլորի մեջ։ Ու անկախ ինձանից մտածեցի՝ գուցե սա վերջը չէ՞։ Ես դեռ հավատում եմ,շատ եմ հավատում»,- իր հույսով լի հուզիչ հրապարակումն ավարտել է Անի Պետրոսյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: