ԿԳՄՍ փոխնախարար Ժ. Անդրեասյանն անդրադարձել է օրվա տոնական տրամադրության մասին սոցցանցային հրապարակումներին: Նա նշել է, որ օրվա ընթացքում հասցրել է լինել հինգ ուսումնական հաստատություններում:

Նա վստահեցնում է, որ ամեն տեղ ականատես է եղել սպասում և պատրաստակամություն արտահայտող դեմքերի: Նա չի տեսել լալահառաչ տրամադրություններ կամ թախծախեղդ ծնողներ, սովորողներ և ուսուցիչներ, ինչպես ներկայացնում են ոմանք:

ԿԳՄՍ փոխնախարարը հորդորում է արհեստական լալահառաչ պատմություններ չհյուսել այն մասին, թե ուսումնական հաստատություններում այսօր տխուր ու թախծոտ է եղել մթնոլորտը: Նա բերում է այն փաստարկը, որ բոլոր ուսուցիչների և կրթության պատասխանատուների արած հսկայական աշխատանքն արժեզրկվում է այդ խոսակցություններով:

Ժ. Անդրեասյանի սույն հրապարակմանն ի պատասխան շատ օգտատերեր նշել են, որ այժմ նմանատիպ հրապարակումներով հանդես եկող շատ ծնողներ ժամանակին դժգոհում էին առցանց դասերից, իսկ այժմ դժգոհում են դասերի նման մեկնարկից:

Ժ. Անդրեասյանի հետևյալ հրապարակման ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ կից: