Արուս Տիգրանյանի համար անցնող օրը կարևորագույն ու հիշարժան օրերից է, քանի որ նա լույս աշխարհ է բերել իր առաջնեկին՝ Արփիին, նրան գրկելու և նրա էներգետիկան զգալու հնարավորություն է ունեցել։ Արուսն իր առատ հույզերով պարբերաբար կիսվում է հետևորդների հետ։

Նա հանրայնացրել է իր համար կարևոր մի դրվագ, որտեղ երևում է, թե ինչպես է նորաթուխ հայրիկ Հարություն Աբրահամյանն առաջին անգամ հանդիպում նորածին դստրիկի հետ, գրկում նրան ու սեղմում կրծքին։

Տեսարանն իսկապես հաճելի ու հուզառատ է։ Արուսն այն վերնագրել է «Առաջին հանդիպում»։ Տեսանյութի մեջ նկատելի է, թե որքան հուզված է Հարությունը, որը դեռ նախօրեին, Արուսից իմանալով դստրիկի ծննդյան մասին, անչափ ուրախացել էր։

Հարությունի և նրա առաջնեկ դստեր՝ Արփիի հուզիչ հանդիպման տեսարանը, ինչպես նաև այլ մանրամասներ ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։