Անի Երանյանից կարելի է անմիջականորեն ու անկեղծորեն տեղեկանալ նրա անձնական կյանքի մասին, քանզի հենց այդ տարիների դասերն են կերտել ու կայացրել ներկայիս կայուն ու ամուր աղջկան։

Շատերը Անիի պատմություններից իմացել են այն մասին, որ նրա հայրիկը ժամանակին բաժանվել ու գնացել է Ռուսաստան, որտեղ վերստին նոր ընտանիք է կազմել՝ ունենալով զավակներ։ Սա ամենևին չի խաթարել Անիի մայրիկի հոգեվիճակը։

Նա այնպիսի մանրակրկիտ նրբանկատությամբ է դաստիարակել Անիին, որ Անին չափահաս դառնալուն պես կապ է հաստատել հայրիկի ու նրա երկրորդ ընտանիքի հետ։ Անին այդ կապի շնորհիվ ոչ միայն հորն է վերագտել, այլ նաև հրաշալի եղբայր, որին շատ է սիրում։

Հայրիկի տարեդարձի առիթով Անին կադրեր է հրապարակել, որոնցուն նրանք կամ միասին են, կամ հեռավար կապի մեջ են։ Այդ կադրերում անպակաս է նաև Անիի եղբայրը։ Կադրերը՝ նյութում։