Աշոտ Ղազարյանի թոռնուհին` Անահիտը, Հայաստան վերադառնալու, սիրելիի, քննադատությունների մասին

Անահիտին շատերն են տարբեր առիթներով հասցրել -անաչել ու սիրել։ Անահիտը, որ ծնվել ու մեծացել է Սոճիում, մշտապես սիրել ու կապված է եղել Հայաստանին։ Նա պատմում է, որ երբ երեխա ժամանակ գալիս էր տատիկի ու պապիկի մոտ, ապա հետ վերադառնում, շատ էր կարոտում Երևանը, սթրես էր տանում։

Չնայած այդ մեծ սիրուն՝ Անահիտը խոստովանում է, որ Հայաստանում իրեն շատերն են սխալ հասկացել ու հասկանում։ Ամեն դեպքում նա Հայաստանում իրեն ավելի լավ է զգում, քանի որ Հայաստանում ունի նաև սիրելի։

Անահիտի կյանքն ու մտածելակերպը փոխվել է այն պահից, երբ նրա կյանքում հայտնվել է ընկերը, որը Հայաստանից է։ Ընկերոջ հայտնվելով՝ Անահիտն առաջին անգամ է զգացել, թե ինչպես են իրեն  մեծ ու անկեղծ սիրով սիրում։

Անահիտի համար ամենից կարևորը պապիկի վերաբերմունքն ու ապրումներն են։ Նա իր քայլերը ծրագրելիս մշտապես սիրելի պապիկի ենթադրելի կարծիքն է հաշվի առնում։ Անահիտի անկեղծ հարցազրույցը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: