Գրականագետ Հասմիկ Հակոբյանը, անդրադառնալով ներհայաստանյան իրավիճակին և ընդհանրացնելով ներկայումս սոցհարթակներում տարածվող քննարկումների թեմաները, այդպիսով ցույց է տալիս մերօրյա պայքարի բովանդակային անհեթեթությունն ու այն իմաստազուրկ պատկերը, որ ստացվել է դիմություն-ընդդիմություն երկուստեք առճակատումից։

Հասմիկ Հակոբյանը գրում է․ «Իմ լայքը, քո դիսլայքը, Աշոտի շալվարը, Նառայի մուշտակը, հրապարակի կնոջ տիգրովկան, Նիկոլի ժպիտը, Մանուկյանի երգն ու պարը, Մալյանի բեմականացումն ու Հուզան զանգը։

Դուք վատն եք, մենք լավն ենք, ձեր հավաքին քիչ մարդ կար, մերին շատ, ձեր կողմում ժողովուրդը բոմժ ու ժեխ ա, մեր կողմում ինտիլիգենտ զանգված, դուք սաղդ ծախված պիցայակեր եք, մենք ազնիվ քայլողներ:

Մենք հայրենասեր ենք, չէ, մենք ենք հայրենասեր, էս պարապ բանի վրա ժամանա՞կ եք մատնում, մեր երկրի իրական հոգսերը թողած, մենք պետք ա շենացնեք էս երկիրը ու նորից․ Իմ լայքը, քո դիսլայքը»,- իրավիճակն ընդհանրացնող իր մեջբերումներն ավարտել է Հասմիկ Հակոբյանը։