Այսօր սոցհարթակներում ցավալի տեղեկություն է հանրայնացվել այն մասին, որ մահացել է հարգված ու սիրված բժիշկ, այրվածքաբան Նորայր Դավիդյանը, ով մեծ ներդրում է ունեցել այրվածքաբանության ոլորտի գիտական զարգացման գործում:

Սիրելի գործընկերոջ ու ականավոր բժշկի մահվան մասին ցավակցական հրապարակումներ են արել բժշկական ոլորտի ականավոր ներկայացուցիչներ: Ա. Մուրադյանը, Ա. Թորոսյանը և այլք իրենց ցավն ու ափսոսանքն են հայտնել բժշկի մահվան առիթով:

Արաբկիր բժշկական կենտրոնի սոցհարթակում Ա. Բաբլոյանի և մյուս բուժաշխատողների անունից ևս ափսոսանքով ու արժևորման խոսքերով լի ցավակցական հրապարակում է տեղադրվել Ն. Դավիդյանի մահվան առիթով:

Ա. Բաբլոյանը նշել է, որ Նորայր Դավիդյանը թողել է այրվածքաբանության ոլորտի գիտագործնական իր մեծ ձեռքբերումներն ու մարդկային բարձր կեցվածքը՝ որպես բժիշկ, առողջապահության նախարար և այրվածքաբանության կենտրոնի նվիրյալ ղեկավար:

Ն. Դավիդյանը հունվարին բոլորել էր յոթանասուն ամյակը: Նա Առողջապահության նախարար է եղել 2003-ից մինչև 2007 թվականն ընկած ժամանակահատվածում: Ն. Դավիդյանը մեկ զավակ ունի: