Անչափ հուզիչ․․․ Ինչպես է Անի Երանյանի մայրը արտասվում դստեր կազմակերպած գեղեցիկ անակնկալից

Անի Երանյանը աննախադեպ անակնկալը հուզել ու ցնցել է ոչ միայն մայրիկն ու հարազատներին, այլ նաև բազմաթիվ անծանոթների, որոնք չեն կարող անտարբեր անցնել մայրական ու որդիական սիրո այսպիսի գեղեցիկ դրսևորման կողքով։

Անին տասն օր առաջ իր ընկերների հետ որոշել է մայրիկի տարեդարձը յուրօրինակ ձևով նշել, քանի որ հեռավորության պատճառով անձամբ չէր կարողանալու գալ ու գրկել մայրիկին։ Անիի փոխարեն դա արել են Հայաստանում գտնվող Անիի ընկերները։

Իսկ մինչ ծննդյան օրը զարմանալի արագությամբ Անին ընկերների հետ կազմակերպել է գեղեցիկ երգի ձայնագրությունն ու դրա հիման վրա հուզառատ տեսահոլովակի պատրաստումը։ Մոնտաժն ընդամենրը տասներկու ժամվա ընթացքում է արվել։

Աննկարագրելի հուզիչ է նաև Անիի մայրիկի արձագանքը։ Ծննդյան երեկոյի ժամանակ մեծ էկրանին միացել է Անիի անակնկալ երգը, իսկ Անիի մայրը պարզապես կանգլե ու բարձրաձայն լաց է եղել՝ լսելով երգն ու դիտելով տեսահոլովակը։ Այս տեսարանը՝ կցված նյութում։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: