Մինչ հանրությունն անհանգստացած է երկրաշարժի ցնցումների կրկնությամբ, մինչ համացանցը ողողված է տաբեր վայրերի տեսախցիկների արձանագրած կադրերով, համացանցում զուգահեռ տարածվել է մի տեսանյութ, որն անչափ զվարճալի է։

Ինչպես հայտնի է, ոչ մի դժվարին ու բարդ իրավիճակի չի ուղեկցվում առանց զվարճալի միջադեպերի։ Ըստ երևույթին՝ այս դեպքը հենց դա է, երբ էքսզիստենցիալ իրավիճակներում արձանագրվում են զվարճալի իրողություններ։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ Երևանի կառույցներից մեկում երկրաշարժյան ցնցումներից վախեցած սկսում տագնապահար փախչել, լքել տարածքը։ Այդ ժամանակ սեղանի մոտ նստած և սնվող երիտասարդը, տեսնելով համընդհանուր անհանգստություն, մի պահ տրվում է խուճապին և հետևում է փախչողներին։ Հետո նա դարձյալ վերադառնում է հետ ու սկսում շարունակել իր ուտելու պրոցեսը։

Այս զվարճալի տեսանյութն իր սոցհարթակում տեղադրել է Մկրտիչ Խաչատրյանը։ Նրա տեղադրած զվարճալի տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։