«Անունը Ջիվան էր, 15 տարեկան։ Իր հայրիկը Արցախի համայնքի ղեկավարներից ա եղել ու մի քանի օր առաջ գնացել ա Արցախ, ու էլ հետ չի․․․»

Արմեն Արմոս Մարտիրոսյանը գրում է․ «ՄԱԿ-ի գրասենյակի մոտ մինչև ուշ գիշեր հետներս մի տղա կար նստած, երբ նկատեցի, որ անչափահաս ա, մոտեցա, հասկանամ՝ մենակ ա, թե չէ: Անունը Ջիվան էր, 15 տարեկան։

Իր հայրիկը Արցախի համայնքի ղեկավարներից ա եղել ու մի քանի օր առաջ գնացել ա Արցախ, ու էլ հետ չի կարողանում գալ, ոնց հասկացա՝ ինքն էլ էստեղ մայրիկի հետ ա մնում: Մի քանի անգամ խնդրեցի, հորդորեցի, որ տուն ուղեկցեմ, մեղմ ու հանգիստ ձայնով ասաց, որ ուզում ա մի քիչ էլ մնա, նոր գնա:

Արդեն գիշերը ժամը 1-ն էր, կրկին խնդրեցի մեքենայով ճանապարհել տուն, հազիվ համաձայնվեց: Սպասում էինք, որ մեքենան գա, հարցրի՝ դպրոցն ավարտի ինչ ա դառնալու, վստահ պատասխանեց՝ բժիշկ-գինեկոլոգ:

Ներքուստ մեծ վստահություն ունեմ, որ, հանձին Ջիվանի, առողջ ու բարձր գիտակցությամբ մարդ ա մեծանում մեր կողքը, ապագա լավագույն բժիշկ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: