Աշխարհով մեկ սփռվող և օրեցօր ավելի լայն աշխարհագրական ընդգրկումներ ունեցող համահայկական հավաքները, խաղաղության կոչերն ու ակցիաները գրավել են համայն մարդկության ուշադրությունը:

Համահայկական հավաքներ են եղել նաև Բելգիայում: Բրյուսելյան փողոցներում հայկական եռագույնով շատ հայեր հավաքվել և իրենց ձայնն են աշխարհին հասցնում՝ տեղեկացնելով ադրբեջանական կողմի ձեռնարկած անթույլատրելի արարքի մասին:

Ինչպես հայտնի է, Բրյուսելում է ապրում նաև մեր տաղանդավոր հայրենակիցներից մեկը՝ Տիգրան Խանջարյանը, ով համացանցային ուղիղ եթերների միջոցով լցնում էր ոչ միայն հարակից շենքերի բնակիչների, այլև իր բոլոր հետևորդների ձանձրալի կարանտինային առօրյան:

Տ. Խանջարյանը դարձյալ ուղիղեթերային միացման միջոցով իր հետևորդներին ներկայացրել է Բրյուսելյան փողոցներում կատարվող շարժը, անցուդարձը, ինչպես նաև մի փոքրիկ նկարահանված նյութ, որտեղ իր առաջնորդությամբ հավաքվածները համախմբված երգում են «Պիտի գնանք վաղ թե ուշ» հայտնի հայրենասիրական երգը:

Նշենք, որ հայրենասիրական ոգով օժտված երգերն անպակաս են ընթացիկ ցույցերից ու հավաքներից: Տ. Խանջարյանի ներկայացրած փոքրիկ տեսանյութը՝ կից:
Hrov Lini Xachov Lini Piti Gnank Vax te Ush 🇦🇲#hayastan #hayer #miucun #ArtsakhStrong #bruxelles #belgium
Опубликовано Tigran Khanjaryan Среда, 22 июля 2020 г.