Դավիթն ու Աննան արդեն երկու տարի է, ինչ ուրախանում, երջանկանում են փոքրիկ Կարինայի ներկայությամբ։ Երկու տարի առաջ լույս աշխարհ եկած աղջնակն այս երիտասարդ զույգի դեռ միակ զավակն է։

Ծնողներն անում են ամեն ինչ Կարինային հեքիաթային միջավայրով, գույներով ու տրամադրությամբ շրջապատելու համար։ Աննայի սոցհարթակային ակտիվությունից ակնառու է դառնում, որ նա ոչ միայն անձամբ է զբաղվում իր աղջկա խնամքով, այլ նաև ջանում է անել ամեն բան այդ գործընթացը հրաշալի դարձնելու համար։

Արդյունքում մեծանում է պայծառ ու կյանքով լի աչուկներով բալիկ։ Կարինայի երկուամյա տարեդարձին ծնողներն ուշագրավ ու գեղեցիկ միջոցառում են կազմակերպել։ Աննան բավականին վառ գույներ է ներառել ծննդյան դեկորացիաների մեջ։

Նա խոստովանում է, որ միջոցառումը բավականին հետաքրքրական ու գեղեցիկ ընթացք է ունեցել, իսկ հետաքրքիր դրվագներից շատերը մնացել են կադրից դուրս՝ իրենց հիշողություններում։ Կադրերում Կարինան ճերմակ նապաստակի հետ է։