Կառավարության ընդունած նոր որոշման համաձայն Հայաստանում կսկսվի աննախադեպ արտադրություն. առաջին անգամ կարտադրվեն թոքերի արհեստական շնչառության սարքեր:

Այդ որոշումն ի կատար ածելու համար նախատեսվում է տրամադրել իննսուն միլիոն դրամի հասնող ֆինանսական միջոցներ: Սա առողջապահական համակարգին օգնելու հրաշալի նախաձեռնություն է, որին արձագանքել են տարբեր հեղինակավոր անձիք երկրի ներսից ու արտերկրից:

Նպատակը նաև այդ կազմակերպություններին միջազգային շուկա հանելն է: Արտադրական գործընթացը սկսվի 4-6 ամսում:

Սկզբնական շրջանում նախատեսվում է արտադրել մոտ հիսուն սարք: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներքին պահանջարկը միանգամայն հնարավոր է բավարարելու երկրի ներսում առկա պահանջարկը: Հետագայում չի բացառվում նաև հայկական բրենդով արտադրանքն արտահանելու առաջիկա ծրագիրը, քանզի տվյալ սարքավորումների պահանջարկը կա գրեթե բոլոր երկրներում:

Արհեստական շնչառական սարքավորումների գինը բավականին թանկ է, իսկ մեր արտադրողները խոստանում են շուկայականից ավելի ցար գին սահմանել ներքին շուկայի սպառման համար, ինչը ևս չափազանց կարևոր հանգամանք է: