Վաչե Մուրադյանը անմահացած մեր հերոսներից է, ով առանց տատանվելու կամավորագրվել ու մասնակցել է Արցախի համար մղվող վերջին պայքարին: Վաչեն ծնվել է 1999 թվականին՝ օգոստոսի 11-ին: Վաչեն ծնունդով Երևանից էր:

Նա իր զինծառայության շրջափուլն ավարտել էր վերջերս. բանակ էր զորակոչվել 2018 թվականին: Իսկ մինչ այդ նա գերազանց առաջադիմությամբ ավարտել էր դպրոցը՝ ընդունվելով Մ. Մաշտոցի անվան համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ:

Վաչեն զուգահեռ մեծ սիրով հետաքրքրվում ու զբաղվում էր սպորտով: Նա բանակ էր գնացել, երբ փոխադրվել էր երկրորդ կուրս: Սեպտեմբերին, լսելով պшտերшզմի մասին լուրը, Վաչեն առանց վարանելու գնում և կամավորագրվում է:

Շուտով նրան կանչում են: Հոկտեմբերի չորսին Վաչեն միանում է հայրենիքի համար պայքարող մեր մյուս զինվորներին:

Նրա մարտական ուղին, ցավոք սրտի, շատ կարճ է տևում: Ընդամենը օրեր անց՝ հոկտեմբերի ութին Վաչեն անմահանում է:

Վաչեն անմահացել է Ջաբրաիլում. նա հերոսական մարտեր է տվել հենց այնտեղ: