Անմահացած հերոս Ներսես Մովսիսյանի հուզիչ պատմությունը․ ճանաչենք մեր հերոսներին

Ներսես Մովսիսյանը մեր անմահացած հերոսներից է։ Ներսեսը Երևանից էր։ Նա երեսուն տարեկան էր։ Ներսեսը դպրոց է գնացել Սիսիանում, ավարտել է Սիսիանի թիվ մեկ միջնակարգ դպրոցը։ Ներսեսը զինծառայության է անցել 2008 թվականին։

Նա զինծառայության ընթացքում շատ նշանակալի խիզախություններով է աչքի ընկել, ծառայել է մեծ նվիրումով։ Զինծառայությունն ավարտելուց ու զորացրվելուց հետո նա 2011 թվականին ընտանիք է կազմում։ Ամուսնության տարիների երկու չքնաղ բալիկ է ունենում։

Արցախյան վերջին պшտերազմաի մեկնարկի մասին իմանալով՝ բնույթով անհանգիստ Ներսեսն անմիջապես կամավորագրվում է։ Նա Սեպտեմբերի քսանութին արդեն իսկ Հադրութում էր՝ մարտերի թեժ կետերում։

Ներսեսը երկար ու դժվարին պայքար է մղում, անցնում պատերազմի մղջավանջի միջով։ Նա զոհվում է հոկտեմբերի տասնիննին։ Կինը՝ Արփինե Մնացականյանը, մխիթարվում է ամուսնու մասին ընկերների պատմած հերոսական պատմություններով։

Արփինեն վստահ է, որ Ներսեսի կոչումն այլ էր․ նա ծնվել էր հանուն հայրենիքի ու հանուն բոլորի կյանքը չխնայելու համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: