Կարապետյանները Սյունիքից են՝ Գորիս քաղաքից, սակայն ապրում են Փարաքարում: Այս ընտանիքը հայրենիքին տվեց իր ամենաթանկը. ընտանիքի հայրն ու միակ զավակը՝ Արմենը, զnհվեցին հայրենի սահմանների պաշտպանության համար մղվող մարտերում:

Այսօր անմահացած հերոս Արմեն Կարապետյանի ծննդյան օրն է: Արմենը մեծացել է հայրենասիրական ոգով շրջապատված: Նրա հայրը՝ Էդիկը, ժամանակին մասնակցել է արցախյան առաջին պшտերազմին, ապա նաև ապրիլյան պшտերազմին:

Էդիկ Կարապետյանը երրորդ անգամ պատերազ մեկնելու որոշում է կայացրել, երբ լսել է որդու հասակակից Էրիկ Սահակյանի զոհվելու մասին ցավալի լուրը: Իսկ մինչ այդ մարտի դաշտում է եղել Արմենը:

Արմենը շարունակ կապի մեջ է եղել հոր հետ: Նա հորը հանգստացրել է՝ ասելով, որ վարորդ է և մшրտական գործողություններին չի մասնակցում:

Նույն հանգստացնող ոճով որդու հետ խոսել է նաև հայրը, սակայն հայրն էլ, որդին էլ զոհվել են անоդաչու թռչող սարքի հшրվшծքից՝ մեկ օրվա տարբերությամբ: Հայրը զnհվել է Քարվաճառում, որդին՝ Ջաբրաիլում: