«Այցելել էր Զինվորի տուն՝ իր մեծ եղբայրներին տեսնելու․․․»

Հանրաճանաչ բժիշկ Արմեն Մուրադյանը, որ օգտվելով իր լայն լսարանից ու մարդկանց մոտ ունեցած հարգանքի փաստից, հաճախակի դրական ու լավ օրինակների մասին է հանրայնացնում, իր հարթակում հերթական գրառումն է արել, որը նվիրված է մի մանկահասակ աղջնակի։

Արմեն Մուրադյանը լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով փոքրիկ Մարիային, որը բոլորել է իր վեց տարին։ Մարիան, ինչպես պարզվում է Ա․ Մուրադյանի գրառումից, շատ լավ նկարում է։ Աղջնակը նկարում է խաղաղության և ծաղիկների մասին՝ ընդվզելով պատերազմների ու անարդարությունների դեմ։

Մարիայի մասին Ա․ Մուրադյանը մասնավորապես գրել է հետևյալը․ «Մարիան այսօր ընդամենը 6 տարեկան դարձավ, բայց իր արվեստով արդեն փորձում է ընդվզել անարդարության դեմ։

Արվեստի լեզվով պայքարում է պատերազմների դեմ, Զինվորի տանը բուժվող զինվորներին է նվիրել իր «խաղաղություն» կտավը։ Սա էլ ինձ է նվիրել: Կտավը վերնագրել է «Երջանկաբեր ծաղիկներ»։Այցելել էր Զինվորի տուն՝ իր մեծ եղբայրներին տեսնելու»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: