«Այս պատասխանն ավելի քան տարօրինակ է, քանզի պարզ է, որ․․․»

Նարինե Դիլբարյանը գրում է․ «Բրյուսելյան հանդիպումները, հայ-ադրբեջանաթուրքական հարաբերությունների կարգավորման մասնակիցների ընդլայնումն անշուշտ, հնարավորությունների մի նոր պատուհանի ուրվագծում են, սակայն այս համատեքստում բավական խորհրդանշական է Ալիևի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգի հանդիպումից հետո օրակարգում Արևմուտքի նախընտրած հավասարակշռության՝ պարիտետի սկզբունքով Սթոլթենբերգ-Փաշինյան հանդիպման չլինելը:

Ընդ որում, պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերջինիս առաջարկին իրենց հնարավոր աջակցությանը՝ Սթոլթենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն չեզոք է հայ-ադրբեջանական հարաբերություններում:

Այս պատասխանն ավելի քան տարօրինակ է, քանզի պարզ է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարը չի կարող տեղյակ չլինել, թե ՆԱՏՕ-ի անդամ իր գործընկեր Թուրքիան որքան վճռորոշ դերակատարում ունեցավ և ունի 44-օրյա պատերազմի հրահրման և թուրք-ադրբեջանական հաղթանակի կայացման գործում, որի հետևանքով բռնազավթվեց Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը, օրակարգում ՀՀ ինքնիշխան տարածքն է՝ Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում:

Թուրքիան այս պատերազմի կազմակերպիչն էր և մասնակիցը, այժմ էլ Սյունիքի միջանցքի ու համաթուրքական միության կայացման շահագրգիռ գաղափարաբանն ու իրականացնողը: Ուստի կարող ենք ենթադրել հնարավոր երկու տարբերակ։

ՆԱՏՕ-ն պատասխանատու չէ Թուրքիայի քաղաքականության համար, որը երբեք չի եղել չեզոք հայ-ադրբեջանական հարաբերություններում, ընդհակառակը եղել է ու կա սադրողն ու Ադրբեջանի ռազմաքաղաքական հենարանը, քանի որ. Ա) չի ցանկանում, կամ Բ) չի կարողանում: Երկու դեպքում էլ մտահոգիչ է: Ընդ սմին վերջինն առավել հավանական է»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: