Այսօր տեղի է ունենում անմահ հերոս Սամվելի հարազատ քույրիկի հարսանիքը․ մանրամասներ անչափ հուզիչ պատմությունից

Սամվել Հովակիմյանը գյումրեցի էր։ Նա քսաներեք տարեկան էր և մասնակցել էր ապրիլյան մարտերին։ Արցախյան վերջին պատերազմի մեկնարկին Սամվելը Գոռի հետ միասին կամավորագրվում է ու հասնում Հադրութ։

Թեժ մարտերից մեկի ժամանակ Գոռը վիրավորում է ստանում։ Իր փակ դաշտը թողնելով՝ Սամվելն առանց մտածելու վազում է բաց դաշտ՝ ընկերոջն օգնելու և փրկելու։ Նրան հաջողվում է փրկել Գոռի կյանքը, սակայն, ցավոք, ինքն է մահացու վիրավորում ստանում։

Պատերազմի ավարտից հետո Գոռը դառնում է Սամվելի ընտանիքի ամենամտերիմ ու սրտացավ հարազատը։ Այսօր Գոռի և Սամվելի քույրիկի՝ Արևի հարսանյաց արարողությունն է։ Նրանք սկզբում Սամվելի շիրիմին են այցելել։

Սոնա Վարդանյանը, տեղադրելով Արևի և Գոռի Եռաբլուր կատարած այցի լուսանկարներից մեկը, գրել է հետևյալը․ «Այսօր տեղի է ունենում անմահ հերոս Սամվելի հարազատ քույրիկի՝ Արևի, և իր մարտական ընկերոջ՝ Գոռի, հարսանիքը։

Սամը էն հերոսն է, ով պատերազմի ժամանակ Գոռի թիկունքը պաշտպանելով զոհվել է»,- իր գրառումը եզրափակել է Սոնա Վարդանյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: