Այսօր տաղանդավոր ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Այսօր մեր տաղանդաշատ ռեժիսորներից Ալբերտ Մկրտչյանի ծննդյան օրն է։ Մեծ վարպետն արդեն երեք տարի է, ինչ ֆիզիկապես մեզ հետ չէ։ Նա այս տարի կբոլորեր ծննդյան ութսունչորս տարին։

Ալբերտ Մկրտչյանը ծնունդով, ինչպես շատերը գիտեն, Լենինականից է, որն այսօր Գյումրի է կոչվում։ Մկրտչյանների ընտանիքը հայ մշակույթին տվել է տղանդաշատ անուններ։ Ալբերտի եղբայրը՝ Մհերը, իր խարիզմայով ու կերպարով մինչ այսօր էլ շարունակում է սիրելի ու հիշելի մնալ շատերի համար։

Ալբերտ Մկրտչյանի որդին, ում դարձյալ Մհեր են անվանակոչել, շարունակում է հոր ռեժիսորական գիծը։ Նա մի շարք հանրահայտ ֆիլմերի ռեժիսոր է, մեր ժամանակի լավագույն ռեժիսորեներից մեկը։

Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերում իր և իր սերնդակիցների ապրած մի ողջ ժամանակաշրջանն է, նրանց ապրումները և զգացմուքները։

Ռեժիսորը խոստովանել է, որ իր ֆիլմերից շատերում, մասնավորապես «Մեր մանկության տանգոն» հանրահռչակ ֆիլմում շատ են կադրերը նաև իրենց ընտանեկան կյանքից, իր ծնողների առօրյա շփումից։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: