Այսօր տաղանդավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նկարչի մասին

Այսօր տղանդաշատ և համայն հայոց հպարտություն Մարտիրոս Սարյանի հերթական տարեդարձն է։ Մեծ գեղանկարիչը շարունակում է չափանիշ ու առաջնորդող մնալ գեղանկարչության ասպարեզում։

Սարյանի ընտանիքը գաղթել է Ղրիմից։ Նրանք եղել են անեցիներ։ Սարյանը մեծացել է Նոր Նախիջևանում։ Այնտեղ սովորել է հայերեն-ռուսերեն երկլեզվյան ուսումնարանում։

Հետագայում ապագա մեծ դեղանկարիչը գեղանկարչություն է սովորել Մոսկվայի համապատասխան կրթական հաստատությունում։ Այստեղ նա շփվում է ժամանակի ականավոր մտավորականների, գեղանկարիչների հետ։

1915 թվականի հայտնի դեպքերի ժամանակ նա ակտիվորեն մասնակցել է հայ գաղթականներին օգնելու, նրանց կարիքները հոգալու կարևոր գործընթացներին՝ մշտական կապի մեջ լինելով Հովհ․ Թումանյանի և այդ հարցով զբաղվող այլ անհատների հետ։

Մեծ է Սարյանի դերը նաև հայ գրքարվեստի ու բեմանկարչության ոլորտում կատարած նորամուծությունների, ոլորտի զարգացման գործում։ Նա երկու զավակներ է ունեցել՝ Ղազարոսն ու Սարգիսը։ Սարյանի պատվին արձաններ են կանգնեցվել, փողոցներ են անվանակոչվել, ստեղծվել են նամականիշներ, մանկական դպրոց։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: