Այսօր տաղանդավոր բժիշկ Վահե Տեր-Մինասյանի տարեդարձն է․ ահա թե ինչ հուզիչ կերպով է շնորհավորել նրան հայրը

Տաղանդաշատ բժիշկ Վահե Տեր-Մինասյանը մեծ հեղինակություն է ձեռք բերել իր մասնագիտական կարողությունների, զարգանալու ու կատարելագործվելու անդադար մղման և մարդկային հատկանիշների շնորհիվ։

Նա շատերի համար է օրինակ ու չափանիշ։ Վահեն ծնողների հպարտությունն է։ Նրա մայրը, ցավոք սրտի, տարիներ առաջ հիվանդության պատճառով լքել է երկրային կյանքը, սակայն հայրը շարունակում է հիանալ որդու ձեռքբերումներով։

Վահեի տարեդարձի առիթով հայրը՝ Աշոտ Տեր-Մինասյանը, գրել է հետևյալը․ «Այսօր որդուս ծննդյան օրն է։ Ամեն օրվա պես երեկոյան ուշ ժամի տուն կգա՝ հոգնած, բայց ուրախ հերթական վիրահատությունների արդյունքից։

Երեխաներին չենք ստիպի՝ շուտ քնեն, որովհետև քանի օր է պատրաստվում են հայրիկն շնորհավորելու։ Շնորհավոր տարեդարձդ, Վահե՛ ջան․ առողջ, երջանիկ ու երկա՜ր տարիների կյանք ունենաս։

Լուսինիս հետ առողջ, խելացի և քեզ նման ընկերասեր, մարդասեր ու հայրենասեր երեխաներ դաստիարակեք,- իր հոբելյանական գրառումը եզրափակել է Աշոտ Տեր-Մինասյանը։

Рейтинг
( 6 оценок, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: