Վաչե Ամարյանը բացի այն, որ ունի գեղեցիկ ձայն և կատարողական մեծ վարպետություն, ունի նաև գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիք։ Նա մեկ անգամ չէ, որ իր ջերմ վերաբերմունքն է հայտնել իր սիրելի տիկնոջ նկատմամբ, ով Վաչեին երեք հրաշալի զավակներ է պարգևել։

Նշենք, որ Վաչեի երրորդ զավակը՝ դստրիկը, լույս աշխարհ է եկել մի քանի ամիս առաջ։ Երգիչը հաճախ բացակայում է տնից՝ գնալով հյուրախաղերի, իսկ կինը նկարում է երեխաներին և ուղարկում ամուսնուն։

Վաչեն այսօր բաց չի թողել տիկնոջ ծննդյան օրը համացանցում՝ հետևորդների մասնակցությամբ շնորհավորելու հատուկ առիթը։ Նա փոքրիկ տեսանյութ է տեղադրել իր և տիկնոջ մասնակցությամբ՝ շնորհավորելով նրան տարեդարձի առիթով։

Վաչեի շնորհավորանքներին միացել են նաև նրա սոցհարթակի հետևորդները՝ իրենց հերթին շնորհավորելով իրենց սիրելի երգչի տիկնոջ տարեդարձը։

Կնոջ տարեդարձի առիթով տեսադրված տեսանյութը, որտեղ երևում են Վաչեն ու տիկինը, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։