Սևակ Ամյրոյանը միշտ էլ աչքի է ընկել իր զսպված և համեստ պահվածքով։ Նույնիսկ ամենամեծ հաջողությունների կամ երջանկության պահերի ժամանակ երգիչն աչքի է ընկնում իրեն հատուկ զսպվածությամբ ու հավասարակշռությամբ։

Վերջերս Սևակն ընտանիք է կազմել՝ ամուսնանալով գեղեցկուհի Լուսինեի հետ։ Ամուսնությունից որոշ ժամանակ անց Սևակը խիստ սակավ, բայց երբեմն Լուսինեի մասնակցությամբ կադրեր էր տեղադրում։ Այսօր Լուսինեի ծննդյան օրն է։

Երգիչն իր կնոջ հետ այս օրերին, պարզվում է, Վենեցիայում է։ Նա տիկնոջ հետ համատեղ լուսանկար է տեղադրել՝ նշելով գտնվելու վայրը Վենեցիա և գրել է հետևյալ շնորհավորական հրապարակումը։

«Ծնունդդ շնորհավոր, սիրելիս, լինես առողջ, երջանիկ ու մնաս էնպիսին ինչպիսին կաս՝ հավատրիմ ինքդ քեզ ու քո նորաստեղծ ընտանիքին։

Շնորհակալ եմ Աստծուց ու քո ծնողներից, որ հենց դու ինձ բաժին հասար, ես քեզ շատ եմ սիրում»,- իր շնորհավորական գրառումը եզրափակել է Սևակը։