Այսօր սիրված դերասան Նարեկ Հայկազյանի ծննդյան օրն է․ ահա թե ինչպես է նրան շնորհավորել կինը

Այսօր հանրահայտ ու տաղանդաշատ արտիստ Նարեկ Հայկազյանը բոլորում է ծննդյան երեսունյոթ տարին։ Երիտասարդ դերասանն անցել է բազմաբեղուն մասնագիտական ճանապարհ։ Նա եղել է Թատերական ինստիտուտի սան։

Նարեկը հանդես է եկել մի շարք թատերական ներկայացումներում, մասնավորապես հաճախ է հանդես գալիս Գ․ Սունդուկյանի անունը կրող թատրոնի բեմում՝ կերտելով տիպային դերեր։ Նա աչքի է ընկնում իր դերակատարումներուվ։

Նարեկի ընտանիքը դերասանական է․ նա ամուսնացել է դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի հետ։

Արտիստական զույգն այժմ երկու հրաշալի տղաների է մեծացնում, ովքեր իրենց անձի զարգացման վրա նկատելիորեն զգում են ծնողների ազդեցությունը։

Արտիստ ամուսինները բազմիցս խոստովանել են, որ իրենք ամեն ինչ անում են ընտանիքում ներդաշնակության մթնոլորտ հաստատելու համար, ինչին հասնում են փոխըմբռնման ու փոխադարձ հարգանքի շնորհիվ։

Ամուսնու ծննդյան օրվա առիթով Ծովինարն իր սոցհարթակում տեղադրել է Նարեկի հետ լուսանկար՝ գրելով․ «Շնորհավոր, Նարեկ ջան։ Առողջ լինես և երջանիկ (մնացածը ականջիդ կասեմ)»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: