Սիլվա Հակոբյանի ընտանիքում վերջին շրջանում ուրախալի նորություններն ու առիթները հաջորդում են մեկը մյուսին։ Երգչուհու տանը հաճախ են ընտանեկան տարատեսակ ուրախալի առիթներով հավաքույթներ և խնջույքներ կազմակերպվում։

Վերջերս տարեդարձը ընտանեկան ջերմ միջավայրում նշած երգչուհին այսօր նշում է երկրորդ դստեր՝ փոքրիկ Սառայի քառասուն օրականը։ Նա այդ առիթով տեղադրել է իր երկու արև դստրիկների համատեղ լուսանկարը և գրել մայրական սրտի ցանկությունը։

Սիլվան սահմանափակվել է կարճ, բայց խոսուն այսպիսի բարեմաղթանքով․ «Այսօր Սառաս դարձավ 40 օրական․․․ Աղոթքս մեկն է` թող Աստծո օրհնությունը միշտ լինի մեր բալիկների հետ»։ Երգչուհու հետևորդները ջերմորեն միացել են Սիլվայի մաղթանքներին։

Նկատելի է, որ Սիլվան մեծ կարևորություն է տալիս երկու դուստրերի փոխհարաբերություններին՝ դրանց հիմքում դնելով սերն ու հոգատարությունը։ Երգչուհու հարթակում շատ են Միլայի և Սառայի համատեղ կադրերը։

Նշենք, որ երգչուհին առաջիկայում նորությամբ է հանդես գալու։ Այս անգամ նորությունը մասնագիտական ոլորտին է վերբերում։