Հրանտ Թոխատյանը բացի լավ արտիստ լինելը, նաև հոգատար ու լավ հայրիկ է։ Արտիստն երեք անգամ է ընտանիք կազմել և իր երեք ամուսնություններից էլ ունի երեխաներ։

Նա այնքան խելամիտ ու հավասարակշռված է կառուցել փոխհարաբերությունները զավակների հետ, որ զավակներից բոլորն էլ ոչ միայն հաճույքով շփվում են իրենց հոր հետ, այլ նաև սիրով ու հարգանքով շփվում են մեկմեկու հետ։

Այսօր Հրանտի որդիներից ավագի՝ Արամի ծննդյան տարեդարձն է։ Հայրը շնորհավորել է Արամին՝ նրա սոցհարթակում հուզիչ գրառում կատարելով, որի նկարը տեղադրում ենք ստորև։

Հրանտն իր շնորհավորանքի մեջ անդրադարձել է այն փաստին, որ Արամն իր աներձագների հետ որպես կամավոր մասնակցություն է ունեցել արցախյան նախ չորս օր տևած պատերազմին, ապա նաև քառասունչորս օր ձգված պատերազմին։

Հայրը նշել է, որ որդին մեծ նվիրվածությամբ ու կարգապահությամբ կատարել է իր հրամանատարի բոլոր հրահանգները։ Այս ամենի մասին նշելով՝ Հրանտն իր հպարտությունն է հայտնել տղայի այսօրինակ պահվածքի կապակցությամբ։