Հանրահայտ երգչուհի Աիդա Սարգսյանը նշում է ծննդյան հոբելյանը։ Աիդան, ինչպես հայտնի է, հիմնական բնակության վայր է ընտրել Ամերիկան, քանի որ այնտեղ են իր հարազատների մեծ մասը։

Աիդայի աղջիկը՝ Լանան, դպրոց է գնում Ամերիկայում։ Մայրն էլ, դուստրն էլ կարծում են, որ Հայաստանում կրթական որակական կողմը ավելի բարձր է։

Սակայն երգչուհին հաճախակի է նաև Հայաստանում լինում։ Ավելին, նա էլ, դուստրն էլ Հայաստանում առավել հարմարավետ են իրենց զգում, քանի որ նրանց ավելի հոգեհարազատ է հայաստանյան միջավայրը։

Աիդան տարիներ առաջ խոսել է իր բաժանության մասին։ Նա, սակայն, հավելել է, որ իր աղջիկը մշտական շփման մեջ է իր հայրիկի հետ, իսկ ան էլ ընկերական հարաբերությունների մեջ է նախկին ամուսնու հետ։

Վերջերս հայտնվել են կադրեր, որոնցում երգչուհին իրեն արդեն բավականին մեծացած աղջկա հետ նախկին ամուսնու ընկերակցությամբ է։ Նա դեռ չի խոսել իրենց միավորման մասին։