Այսօր հանրահայտ երգիչ Արսեն Գրիգորյանի տարեդարձն է։ Երգիչը հայտնի է նաև Մրո անվանմամբ։ Նա բոլորում է հիսուներեք տարին։ Արսենը ծնվել է Սիրիայի Ալ-Կամիշլի բնակավայրում։

1987 թվականին երիտասարդ Արսենը Հայաստան է գալիս, որ երաժշտական կրթություն ստանա։ Տարիներ շարունակ հաղթահարելով երաժշտական կրթության բոլոր օղակները՝ Ա․ Գրիգորյանը որոշում է կայացնում մնալ և ստեղծագործել հայրենիքում։

Երաժիշտը մինչ օրս էլ ապրում է հայրենիքում։ Նրա տղան արդեն երկրորդ տարին է, ինչ հայոց բանակի զինվոր է։ Հայրենասիրական ու ոգեշունչ երգերի կատարող երգիչն իր ընտանիքի հետ ապրում է իր երգերի ոգուն ու բովանդակությանը համահունչ։

Արսենը խոստովանում է, որ վերջին շրջանում նա տոնական տրամադրություն չունի, ուստի այս տարի նա չի էլ նշել իր տարեդարձը, սակայն հույս ունի, որ եկող տարի ավելի ուրախ տրամադրությամբ կկարողանան նշել ծննդյան տարեդարձները։

Ա․ Գրիգորյանի բոլոր երազանքները կապված են հայրենի սահմանների անվտանգության և ամրության հետ։