Այսօր երիտասարդ դերասան Լևոն Հախվերդյանի ծննդյան օրն է. մանրամասներ դերասանի մասին

Դրամատիկական թատրոնի սոցցանցային հարթակը տեղեկացնում է, որ այսօր երիտասարդ, բայց արդեն սիրված դերասան Լևոն Հախվերդյանի ծննդյան օրն է: Դերասանը բոլորում է ծննդյան քսանութ տարին:

Դերասանը դպրոցական կրթություն ստանալուց հետո ընդունվել է Թատերական ինստիտուտ: Նա թատերական ուսումնառությունն ավարտել է 2014 թվականին, սակայն մինչ դերասանական կրթության ավարտը նա սովորելուն զուգահեռ 2010 թվականից ընդունվել է Դրամատիկական թատրոն՝ որպես դերասան հանդես գալով տարբեր ներկայացումներում:

Նա որպես դերասան հանդես է եկել դեռ վաղ հասակից: Լևոն Հախվերդյանը հանդես է եկել այնպիսի լուրջ ներկայացումներում, ինչպիսիք են «Մակբեթ»-ը, «Հուլիոս Կեսարը»-ը, «Վերջին ծաղրածուն», «Անկոչ Աննան» և այլն:

Լևոն Հախվերդյանը հաջողությամբ հանդես է գալիս նաև ֆիլմերում ու հեռուստատեսային տարատեսակ նածագծերում՝ դարձյալ կերտելով տիպային կերպարները: Շատերը նրան ընդունել և սիրել են «Սահմանին», «Սև հանքեր» և այլ հեռուստասերիալներից:

Լևոն Հախվերդյանը բավականին խոստումնալից դերասան է և նրա կերպարները շատ համոզիչ են, ինչն էլ ապահովում է նրա հաջողություններն ասպարեզում:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: