Այսօր տաղանդաշատ և ինքնատիպ ձեռագիր ունեցող արտիստուհի Տաթևիկ Մելքոնյանի ծննդյան օրն է։ Լրանում է նրա քառասունմեկ տարին։

Տաթևիկը ծնունդով Վանաձորից է։ Սովորել է Տամբովի դպրոցում, հետո՝ Տամբովի պետական համալսարանի թատերական բաժնում, իսկ երկու տարի անց սովորել է Երևանի Թատերական համալսարանում։

Երրորդ կուրսից սկսած նա սկսել է խաղալ տարբեր դերեր՝ համագործակցելով տարբեր թատրոնների հետ։ Տաթևիկն իր խաղացած դերերի համար արժանացել է «Արտավազդ» պատվավոր մրցանակի։

Նա հանդես է գալիս Տիկնիկային թատրոնում, ինչպես նաև տարբեր ֆիլմերում ու հեռուստասերիալներում։

Տաթևիկը համարում է, որ իր հետ եղած ամենից լավ բանն այն է, որ ինքը սովորել է Ռուբեն Բաբային կուրսում։ Նրա իշխող ու սառը կերպարի ներքո թաքնված է տաք և էմոցիաներով լեցուն, փխրուն կին։

Տաթևիկն ունի մեկ որդի՝ Ալեքսանդրը։ Ալեքսանդրն արդեն ութ տարեկան է։ Չնայած նա շատ է կարոտում մայրիկին, բայց նաև հպարտանում է նրա հաջողություններով։