Շատերի համար արդեն իսկ սիրելի դարձած Սարգիս Եղիազարյանն այսօր բոլորում է ծննդյան քսանհինգ տարին։ Նա ծնվել է քսանհինգտ տարի առաջ Սուրբ Սարգսի օրը։

Երգիչը հենց այս հանգամանքով է բացատրում նաև այն փաստը, որ իր երգացանկում մեծ տեղ է տալիս սիրո թեմատիկայոին։

Սարգիսը ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Նրա հայրը ժողովրդական երգեր է երգել, իսկ պապիկը եղել է դուդուկահար։

Չնայած ընտանիքի անդամները չեն ցանկացել, որ Սարգիսը գնա երաժշտական ուղով, նա այնուամենայնիվ անդրդվելի է մնացել։

Նա երգել սկսել է դեռ հինգ տարեկանից, իսկ հետո սովորել է Ռ․ Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում։ Եթե փոքր տարիքում Սարգիսը երգում էր ժողովրդական երգեր, ապա առավել հասուն տարիքում սկսում է հանդես գալ սիրային երգերով։

Սարգիսի զինծառայության շրջանը համընկել է Ապրիլյան պшտերազմի հետ և նա մասնակցել է նաև ապրիլյան պшտերազմին։ Երգիչը հաճախ է իր երգարվեստի սիրահարներին ուրախացնում նոր գործերով։