Այսօր անմահացած հերոս Լևոն Ավետիսյանի ծննդյան օրն է։ Հերոսը դեռ նոր էր կազմել ընտանիք և նոր-նոր սկսել էր վայելել սիրելի կնոջ ներկայությունը։ Ընդամենը երկու օր։ Նա ամուսնացել էր պшտերազմի մեկնարկից երկու օր առաջ։

Այսօր առաջին անգամ ընտանիքն առանց Լևոնի ֆիզիկական ներկայության։ Հարազատները միշտ մտովի նրա հետ են, նրա մասին են բոլոր մտքերը։ Մայրը հիշում է, թե Լևոնն ինչպես է մանկուց հետաքրքրվել հայրենիքի պաշտպանության գործով։

Բնույթով առաջնորդ, էությամբ պարտաճանաչ ու նվիրյալ, գաղտնապահ ու համակարգված վարքի տեր երիտասարդը դրաձել է հրաշալի հետախույզ։

Նա հրաշալիորեն իմացել է հակառակորդի լեզուն, սակայն նույնիսկ ծնոնղերը չեն իմացել, որ իրենց որդին գիտի այդ լեզուն։

Լինելով խիստ՝ նա միաժամանակ մեծապես հովանավորել է իր հրամանատարության ներքո ծառայող զինվորներին։ Լևոնեց տանը կա պատվոգրերի մի ամբողջական խուրձ։

Ծնողները երազում էին տեսնել իրենց որդու զավակներին, սակայն, ցավոք, այդ երազանքն այդպես էլ անկատար մնաց։