Հանրահայտ քաղտեխնոլոգ, ինչպես նաև հաղորդավար Քոչարյան Կարենը բացի այն, որ մտահոգ ու քաղաքացիական բարձր պատասխանատվություն ունեցող անհատ է, այլ նաև երկու զավակների հայր է, որը հպարտանում է իր զավակներով։

Կարենը ավելի քան քսաներեք տարի է, ինչ ընտանիք է կազմել Սուսաննայի հետ։ Կարենի ու Սուսաննայի զավակներից կրտսերը տղան է՝ Արմենը, իսկ ավագը դուստրն է՝ Ինան։ Ինան իր խելացիությամբ աչքի է ընկել դեռ փոքր տարիքից։

Աղջիկը դեռ երեք տարեկանից գիտեր աշխարհի գրեթե բոլոր երկրներն իրենց մայրաքաղաքներով։ Օրերս Ինան ավարտել է Հայաստանում գտնվող Ամերիկյան համալսարանը։ Այս առիթով հայրն ավարտական օրվանից Ինայի հետ համատեղ լուսանկար է հրապարակել՝ հպարտությամբ գրելով․

«Այսօր աղջիկս ավարտեց Հայաստանի Ամերիկյան Համալսարանը: Կանաչ ճանապարհ քեզ, բալես»։ Կարենի այս հրապարակման ներքո շնորհավորական մաղթանքներ են գրել հաղորդավարի մտերիմներն ու ընկերները՝ կիսելով հայրական ուրախությունը։