Ի թիվս այլազգի շատ լրագրողների, արցախյան տարածաշրջանում ընթացող մարտական գործողություններն օբյեկտիվորեն վերլուծելու, լուսաբանելու հնարավորություն են ստացել նաև չեխ լրագրողներ Մարկետա Կուտիլյովան և Լենկա Կլիցպերովան:

Լրատվական դաշտի այլազի աշխատամիցներն այնքան տպավորված ու զգացված են եղել տեղի բնակչության հոգատարությամբ, մարդկային հատկանիշներով, որ պարզապես չեն կարողացել չանդրադառնալ այդ բացառիկ իրողությանը:

Նրանք այնտեղ հանդիպել են ոգեպես հզոր ու ամուր մարդկանց, որոնց անհնար է հաղթելը: Համեմատության մեջ դնելով հարևան երկրները՝ լրագրողները նշել են երկու երկրների կառավարման համակարգերի տարբերությունները, ադրբեջանական միջավայրում խոսքի ու տեղեկատվության սահմանափակ լինելը և շատ այլ երևույթներ:

Նրանց մուտքն արգելվել է հարևան երկիր, քանի որ իրենք քննադատաբար են վերաբերվում ադրբեջանական իշխանությունների դիկտшտnրական քաղաքականությանը, ինչպես նաև այս ամենին Թուրքիայի միջամտությանը:

Լրագրողներին ապշեցրել է մարդկանց այնօրինակ հոգատարությունն ու մարդասիրությունը, որին ականատես են եղել պшտերшզմից պատսպարված ժողովրդի շրջանակներում, ինչի համար նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել:
Маркета Кутилова и Ленка Клицперова. Женщины-журналистки из Чехии, которые провели в Арцахе 6(!)дней. "Мы пошли туда,…
Опубликовано Лилией Хачатрян Понедельник, 5 октября 2020 г.