Մարգարիտ Եսայանը գրում է․ «Այսպես հրապարակով գրեթե ոչ մեկի ծնունդը չեմ շնորհավորում։ Սա, հատուկ դեպք եմ համարում, որովհետեւ մարդը, ում ծննդյան օրն է այսօր իմ, թերեւս ամենահին ընկերն է, շատ հին, հարազատ ու սիրելի։

Մենք հետաքրքիր, վայրիվերումներով, հարազատաբար եւ ընկերաբար մի սիրուն ճանապարհ ենք անցել ու, փառք Աստծո, դեռ անցնում ենք։ Եւ այդ մարդն է Սերգո Երիցյանը, հայտնի լրագրող, մանկավարժ, պետական-քաղաքական գործիչ, բայց, առաջին հերթին՝ կարգին ընկեր եւ լավ մարդ։

Սերգո ջան, առաջին մաղթանքս առողջությունն է, դու դրա կարիքը այսօր շատ ունես, թող Աստված օգնի քեզ, կազդուրվիր եւ առողջ եղիր։ Քո շատ հարազատ ընտանիքը, իմ սիրելի Կարինեն, Սարգիսը, Սոնան ամեն ինչ անում են, որ դու արագ ապաքինվես ու լինելու է դա Սերգո ջան, ես պատիվ եմ ունեցել շփվել հայրիկիդ եւ գեղեցկուհի մայրկիդ հետ, եղել եմ քո հայրական տանը Ճոճկանում եւ ուրախ եմ, որ կյանքի ոլորաններում մենք հանդիպեցինք։

Ովքեր գիտեն-գիտեն, ովքեր չգիտեն, արագ պատմեմ․․Ես չորրորդ դասարանում մի բան էի գրել, «Պիոներ Կանչը» տպագրել էր, Ճոճկան գյուղի դպրոցի կարծեմ յոթերորդ դասարանի մի տղա ինձ նամակ գրեց եւ մենք տարիներ շարունակ իրար նամակներով էինք «ճանաչում» հետո Սերգոն եկավ Երեւան եւ ընդունվեց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ, ես դեռ աշակերտ էի։ Ընկերությունը շարունակվեց, Սերգոն մեր տան սիրելի եւ սպասված մարդկանցից դարձավ։

Մի խոսքով, կարծում եմ, երբեմն արժե մարդանալ եւ սիրուն ու ճիշտ բաներ գրել ընկերների մասին, վայելեք իմ անկեղծության պահը եւ Սերգոյին առողջություն մաղթեք։ Հ․Գ․ Իսկ այս նկարները դնում եմ, որ տեսնեք, թե իմ ընկեր Սերգո Երիցյանը ինչ սիրուն տղա է ու՝ ռոմանտիկ ամեն տարի իրենց այգու ծաղկած ծառերի նկարներն էր ուղարկում մի սիրուն տեքստ գրելով։ Սերգո ջան, նորից եւ միշտ ծնունդդ շնորհավոր, առողջ եղիր, ուրախ օր քեզ, լավ տրամադրություն եւ ամենայն բարիք քո սիրուն եւ հոգատար ընտանիքին»։