«Այն, որ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ շրջում է փողոցում, չեմ կարծում, որ արտառոց է»

Այսօր համացանցային քննարկումների թեմա էր դարձել լուսանկարը, որտեղ երևում է, որ Ռ․ Քոչարյանը շրջում է Երևանի փողոցներում։ Այս առիթով լրագրող Վաչիկ Գրիգորյանը գրում է․ «Այն, որ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ շրջում է փողոցում, չեմ կարծում, որ արտառոց է։

Բայց եթե փորձ է արվում, համեմատել Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ասեմ այնքան էլ լավ համեմատություն չէ, քաղաքական գործիչների կարգավիճակը հաճախ է փոփոխվում, օրինակ 2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն շրջում էր փողոցներում, այլև նրան ուղեկցում էր 100.000 և ավելի քաղաքացիներ։

Չեմ կարծում, որ 2֊րդ նախագահի աջակիցները պիտի մեծ հաջողություն համարեն իրենց առաջնորդի անվտանգ զբոսանքը։ Ավելի հատկանշական է Քոչարյանի ռեյտինգի` օր օրի բարձրացումը, որը թերևս ակնհայտ է։

Անկախ ամեն ինչից նա անվտանգության ու տնտեսական զարգացման խորհրդանիշ է, ուզենք թե չուզենք, նրան սիրենք, թե չսիրենք։ Էնպես որ մի նսեմացրեք 2֊րդ նախագահի կշիռը անիմաստ ու աննբովանդակ համեմատություններով»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: