Բլոգեր Ալ. Լապշինն արդեն շաբաթներ ի վեր Հայաստանում է: Նա շրջում է հայկական տարբեր բնակավայրերում, այցելում գեղատեսիլ վայրեր, ինչպես նաև հիվանդանոցներ: Նա երբեմն մթերքով լի տոպրակներով հյուր է գնում մեր զինծառայողների ընտանիքներին:

Բացի այն, որ բլոգերը հայկական մերօրյա իրականության և տեսարժան վայրերի մասին տեղեկություններ է հրապարակում իր սոցհարթակում, այլև ցույց է տվել, թե ինչպես է Հայաստանում սկսվում իր ամեն օրը:

Բլոգերը մի վիդիոնկարահանված նյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է նա մարզվում առավոտյան՝ դրսում: Նա տարբեր մարզումներ է անում՝ մարզիչի հսկողության և հրահանգների ներքո:

Վիդիո նկարահանմանը կից բլոգերը մեկնաբանել է, որ իր ամեն օրն այդպես է սկսվում: Բլոգերը պատմում է նաև, որ իր մարզիչ Արթուրը բավականին խիստ ու պահանջկոտ մարզիչ է:

«Պետք է վերականգնել տեսքը, այլապես գեղեցիկ հայուհիներն ինձ այլևս չեն ժպտա»,- իր խոսքը կատակով եզրափակել է բլոգերը: