Գինեկոլոգ, նվիրյալ բժիշկ Անուշ Աբրահամյանը շարունակում է իր հարթակում ներկայացնել ծննդաբերության հուզիչ պատմություններ՝ կիսվելով իր մասնագիտական ձեռքբերումներով։

Յուրաքանչյուր սպասված նոր ծնունդ ուրախություն ու բերկրանք է պատճառում ոչ միայն նորածինների ընտանիքներին, այլ նաև նորածինների ծնուննդ ընդունած բժշկուհուն։

Բժշկուհին իր հերթական հրապարակումներից մեկը նվիրել է Վանեին՝ գրելով․ «Ապրեցնող հրաշքը։ Վանեն՝ հերոս Վանիկ Ռաֆայելյանի քույրիկը, եւ մեր հերոսածին մայրիկը՝ իմ թանկագին ու շաատ սիրելի տիկին Անգելինան 2-րդ անգամն էին եկել մեզ հյուր։

Վանեն յուրահատուկ համովիկ է, ում անհնար է չսիրել»։ Վանեի հյուրընկալության մասին հրապարակումը, սակայն, բժշկուհու հետ օրվա ընթացքում կատարված միակ ուրախալի միջադեպը չէ։

Օրը բժշկուհին եզրափակել է հետևյալ գրառմամբ․ «Այսօր անակնկալներով ու շատ դրական լիցքերով լի օր էր։ Միաժամանակ 3 ձագուկներ եկել էին ինձ հյուր՝ Ռոբը, Մարիան ու Ռոզին իրեց մայրիկների հետ։

Այդ ընթացքում իմացանք նաեւ, որ Ավետ Կարճիկյանն է ծնվել՝ հերոս Ավետիք Կարճիկյանի եղբայրը»։