Նախորդ տարվա ավարտը և այս տարվա մեկնարկը նշանավորվում է հայտնի արտիստների, երգիչների, մշակութային դեմքերի ամուսնություններով։ Վերջին շրջանում ընտանիք կազմելու որոշում են կայացրել շատերը։

Ընտանիք կազմելու որոշում կայացրած հայտնիների թվին է պատկանում նաև հայտնի դերասանուհի Հասմիկ Խոջյանը, ով նախօրեին կազմակերպել էր նախահարսանեկան փոքրիկ խնջույք մտերիմ ընկերուհիների հետ միասին։

Նրանք մի լավ զվարճացել են։ Հասմիկն այդ օրը կրել է կարմիր, տոնական զգեստ և շատ շքեղ տեսք է ունեցել։ Տոնական տորթի և զարդարանքի պարագայում ևս Հասմիկը համադրել է կարմիր և սպիտակ գույները։

Երեկոյի ժամանակ դերասանուհին նաև սպիտակ քող է կրում։ Նա վերջին շրջանում հաճախ է նախապատվությունը տալիս վառ կարմրին։

Հասմիկի կազմակերպած նախահարսանեկան տոնական խնջույքին կարելի է նկատել շատ հայտնի արտիստուհիների։

Հիշեցնենք, որ դերասանուհին նշանադրվել է նախորդ տարի՝ իր ծննդյան օրը։ Նա մինչ այս չի հանրայնացրել իր փեսացուի լուսանկարը՝ հարգելով նրա որոշումը։