Լիլուն բնույթով եռանդուն և կենսասեր կերպար է և չի կարողանում ձեռնունայն, պարապ նստել։ Նույնիսկ ընտանեկան հոգսերով, զավակների խնամքով պայմանավորված Լիլուի զբաղվածությունը նրան չի կրտրում համացանցային հարթակներից։

Լիլուն ակնհայտորեն ունի ոչ միայն երգեցողական տաղանդ, այլև նրա մոտ նկատելի է արտիստական, դերասանական տաղանդ։

Լիլուն վերջին շրջանում նույնիսկ դերասանուհու կարգավիճակով հանդես է եկել Արմեն Պետրոսյանի նախաձեռնած ներկայացումներում, որոնք բեմադրվել են Ամերիկայում։

Լիլուն իր տաղանդով ներկայանում է տարբեր հարթակներում։ Այս անգամ երգչուհին Տիկ Տոկում մի տեսանյութ է տեղադրել, որը նկարահանել է «Կիսաբաց լուսամուտներ» հանրահայտ հեռուստանախագծի հաղորդումներից մեկի մի հատվածի հիման վրա։

Լիլուն չի ալարել և իր ներկայացրած թեմային համապատասխան ներկել է դեմքը։ Տեսանյութում նա ներկայացնում է մի կնոջ միմիկաներ, ով պատմում է, թե ինչպես է ամուսնանալուց հետո ալերգիա հիվանդությամբ հիվանդացել։

Հիվանդությունն առիթ է դարձել, որ ամուսինների հարաբերությունները վատանան։ Լիլուի պատրաստած տեսանյութը՝ կցված նյութի մեջ։