«Ամոթ է, ուրախացեք մեր աղջկա ու երկրի հաղթանակով։ Ամոթ է․․․»

Մալենայի հաղթանակից հետո քննադատական մեկնաբանություններով հանդես եկած քաղաքացիներին դիմելով՝ Ստյոպա Սաֆարյանը գրում է․ «Ամոթ է, ուրախացեք մեր աղջկա ու երկրի հաղթանակով։

Ամոթ է թերագնահատել նրա ու թիմի կատարած ահռելի աշխատանքը. գոնե գիտեք, թե սոցիալական ցանցերում ինչ գրագետ կամպանիա էին տանում, ֆլեշ մոբեր տիկտոկում ու այլուր։

Չտեսաք, թե դահլիճն ինչպես ողջունեց, պարով ու սուլոցներով միացավ մեր աղջկան ու նրա հեքիաթային, մեղմիկ քամի հիշեցնող ներկայացմանը, որը տոռնադոյի վերածվեց։

Չտեսաք, թե ինչպես նրան շնորհավորելու համար բեմ լցվեցին նրա բոլոր մրցակիցներն եւ ճանաչեցին նրա արժանավույն հաղթանակը։ Չտեսաք, որ Մալենային առաջին տեղ տվողները ժյուրիները չէին, այլ քվեարկությունը։

Ոնց է լեզուներդ պտտվում ջուրը լցնել մեր բալիկի, նրա վրա աշխատած թիմի ահռելի աշխատանքը, ու այսքան բանից անտեղյակ, կապում եք կամ գեոպոլիտւկայի, կամ հողերը տալու դիմաց «վարձատրվելու» հետ։ Անպատկերացնելի է»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: