Վաչե Ամարյանը շատ երգիչների նման կանանց տոների առիթով կազմակերպված համերգային նախագծերի է մասնակցել։ Նա մարտի 9-ին ելույթ է ունեցել Ստրավլոպոլում՝ տեղի հայ համայքնի ներկայացուցիչների համար՝ ջերմ ընդունելության արժանանալով։

Արդեն մի քանի օր է, ինչ երգիչն այդ գեղեցիկ ու գունագեղ համերգի ընթացքում տեղի ունեցած մի քանի դրվագների տպավորություններով է կիսվում իր սոցհարթակում։

Հերթական տեսանյութը, որ հրապարակել է նա, թերևս, ամենից հուզիչ տեսանյութն է մինչ այս հրապարակածներից։ Նա գրում է․ «Ամենաուժեղ վիդիոն, ես ու Էմման, հետս հավասար երգեց, չէի սպասում․․․»։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Էմման սրտանց ու ոգևորված երգում Վաչե Ամարյանի հետ՝ կատարելով նրա սիրված երգերից մեկը։

Վաչեն տեսանյութին կից նաև նշել է աղջկա՝ Էմմայի ինստագրամյան կոնտակտի հասցեն, ինչը նշանակում է, որ նա կապի մեջ է իր երգարվեստի սիրահար աղջկա հետ։ Վաչեի հրապարակած տեսանյութը՝ կից։